Սյունիքի Անգեղակոթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ԺԲ դար), 2007թ. հունվարի 8-ին, մեծ հանդիսավորությամբ առաջին անգամ, վերջին 80 տարիների ընթացքում, տոնվեց Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Բացի Անգեղակոթի բնակչությունից ներկա էին նաև Սիսիանից, Գորիսից և մոտակա գյուղերից ժամանած ուխտավորներ, ինչպես նաև տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր Հովիկ Ազոյանը, Սիսիանի քաղաքապետ Լավրենտի Սարգսյանը և ուրիշներ: Սիսիանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Հովսեփյանի մատուցված Պատարագից և Ջրօրհնեքի հանդիսավոր արարողությունից հետո, օրվա խորհրդին նվիրված քարոզով իր պատգամը ներկաներին ուղղեց Սյունիքի Փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Աբգար աբեղա Հովակիմյանը: Հայր սուրբն իր խոսքում հորդորեց առավել նախանձախնդրությամբ ու նվիրումով լծվել իրենց գյուղի եկեղեցաշեն աշխատանքներին ու հավատարիմ մնալ մեր նախնյաց թողած հարուստ ժառանգությանը՝ դրանով իսկ նպաստել Սուրբ Եկեղեցու զորացման նվիրական գործին: Խաչի կնքահայրն էր երիտասարդ գործարար Հովակիմ Մնացականյանը: Հավարտ Ս. Պատարագի Հոգեշնորհ Հայր սուրբն արժանապատիվ Տ. Հակոբ և Տ. Գրիգոր քահանաների ու սարկավագաց դասի հետ կատարեց մատաղի օրհնություն, որն այնուհետև եկեղեցու բակում բաշխվեց ներկա հավատացյալներին: Կեսօրից հետո Սիսիանում Խաչի կնքահոր կողմից կատարվեց հյուրասիրություն, որի ընթացքում Հայր սուրբն իր խոսքի մեջ գոհունակություն ու գնահատանքը հայտնեց բարձր մակարդակի այս սրբազան ձեռնարկների կազմակերպման առիթով և նշեց, որ այս օրերին, երբ հայու հոգուն սպառնացող աղանդները դեռ գործում են Սյունիքի մարզում, հույժ կարևոր է միասնաբար նեցուկ կանգնել Մայր Եկեղեցուն: Նշենք նաև, որ ամեն տարի Անգեղակոթի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվում են բոլոր եկեղեցական տոները, ինչպես նաև կնքվում են ամուսնություններ:
Angeghakot (Armenian: Անգեղակոթ, also Romanized as Angeghakot’ and Angekhakot; formerly, Angelaut) is a town in the Syunik Province of Armenia.
Tuesday, January 31, 2012
Friday, January 6, 2012
Սուրբ Ծնունդն Անգեղակոթում կամ "Ալելույա"
Անգեղակոթում` իր յուրահատուկ նիստ ու կացով այս գյուղում, Սուրբ Ծնունդն էլ առանձնահատուկ ձևով են նշում: Այն որոշ չափով հիշեցնում է Halloween-ը: Տոնը տեղի բնակիչները անվանում են "Ալելույա", որը նշանակում է "աչքալուսանք" և նշում են հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը: Այդ երեկո գյուղի փողոցները մարդաշատ են լինում: Բնակիչները, անկախ տարիքից, հագուստների և զանազան դիմակների օգնությամբ կերպարանափոխվում են, վերցնում են այդ օրվա համար հատուկ կարված երկար թելերով փոքր պարկերը և մութն ընկնելուն պես դուրս են գալիս և այցելում այլ մարդկան տներ: Դռներն առանց թակելուբացում են, այդ պարկերը ներս գցում, դուռն ուժեղ փակում և գոռում "Ալելույա, Ալելույա...", իսկ տանտերը այդ պարկերի մեջ է լցնում նախօրօք պատրաստված ուտելիքները: Այսինքն Հիսուսի ծննդյան կապակցությամբ աչքալուսանք են տալիս:
Ինչպես ամեն տարի այս տարի էլ մասնակցեցի "Ալելույին": Մենք` ես և մի քանի երեխաներ, դիմակավորված դուրս եկանք տանից և նախապատրաստած պարկը նետեցինք առաջին պատահած բաց դուռը, ամուր ծածկեցինք այն` բռնելով տոպրակի թելը, ապա միաբերան գոչեցինք. "Ալելույա, Ալելույա....": Քիչ հետո մեր տոպրակը ծանրացած դուրս քաշեցինք ու արագ հեռացանք: Տոնի խորհուրդը նաև այն է, որ ներսից չպետք է տեսնեն կամ ճանաչեն տոպրակը նետողին: Տոպրակի մեջ գտանք մի քիչ քաղցրավենիք և իհարկե միրգ ու կոնֆետ: Ոգևորված և ուրախացած շտապեցինք հաջորդ դուռը: Նորից տոպրակը նետեցինք և նորից գոչեցինք. "Ալելույա.....": Քիչ հետո դուրս քաշեցինք մեր ծանրացած տոպրակը. մեր հիասթափությանը չափ չկար, երբ այնտեղ գտանք գարեջրի դատարկ շիշ: Այո', այդպես էլ է լինում, կան նաև այդպիսի մարդիկ: Որոշ ժամանակ անց վերադարձա տուն, որպեսզի ես էլ աչքալուսանք տամ պարկ նետողներին: Նախորոք պատրաստված մրգերը, քաղցրավենիքը դեռ չէի դրել սեղանին, երբ դուռը բացվեց և միանգամից մի քանի պարկ ներս ընկավ դռան արանքից, իսկ դրսից գոչում էին. "Ալելույա...": Ես որոշ ուտելիքներ լցրեցի պարկերը և ասեցի, որ կարող են պարկերը դուրս քաշել: Նրանք շնորհակալություն հայտնեցի ու հեռացան: Եվ այդպես շարունակվեց մինչև մեր նախապատրաստած ուտելիքները գրեթե վերջացան: Այնուամենայնիվ շատ հետաքրքիր անցավ:
Նախկինում Անգեղակոթի տները երդիկներ են ունեցել, հենց երդիկների տակ էլ թոնիր է եղել, որը վառելուց հետո քուրսի է դրվել, որն իրենից ներկայացնում է շատ կարճ ոտքերով սեղանիկ, և տան անդամները շարվել են քուսու շուրջը, իսկ վրան դրել են սկուտեղներով լի քաղցրավենիք, որն էլ լցրել են նետված տոպրակի մեջ: Մարդիկ տոպրակները նետել են երդիկից և տանտերերը ուրախացել են որ իրենք էլ կարող են աչքալուսանք տալ Հիսուսի ծննդյան առթիվ: Անգամ մեծ հայրենական պատերազմի ժամանակ, երբ մարդիկ սովի էին մատնված, "Ալելույի" ժամանակ նետված տոպրակը դատարկ չեն թողել: Այնտեղ գցել են գոնե մի կտոր դդում կամ մի քիչ կարտոֆիլ:
Որքան էլ հոգսը իշխի անգեղակոթցու մտքին, միևնույն է "Ալելուն" չի մոռացվում նոր եկող սերնդի կողմից, և ամեն տարի մեծ անհամբերությամբ սպասում է "Ալելույին":
Monday, December 26, 2011
Սյունիքի մարզպետարանի կայքից
Անգեղակոթ
Բնակչություն` 1860
Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 104 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 14 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1840 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Անգեղակոթ։
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 14 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1840 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Անգեղակոթ։
Անգեղակոթը գտնվում է Որոտանի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, համարվում է Հայաստանի հնագույն բնակավայրերից, թեև հիմնադրման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են նեոլիթի և բրոնզի դարի դոլմեններ, շրջակայքում կան մ.թ.ա. 8-1 հզմ. դամբարանադաշտեր, բազմաթիվ խաչքարերով գերեզմաններ, ջրաղացների համակարգ, կիկլոպյան ամրոցի հետքեր, գյուղատեղիներ։ Միջնադարյան նշանավոր հուշարձաններից է սբ Ստեփանոս, սբ Աստվածածին, սբ Հազարափրկիչ եկեղեցիները և մատուռները։
Անգեղակոթը գտնվելով Շաղաթ մայրաքաղաքի շրջակայքում, նշանավոր էր դեռևս 5-րդ դարում։ Այստեղ է հիմնվել մարզպան Վասակ Սյունին, այստեղ է գտնվում «Վարդան զորավար» սրբավայրը, որտեղ սըտ պատմաբան Մարուս Հասրաթյանի, թաղված է հայոց մեծ զորավար Վարդան Մամիկոնյանը, որի դին այստեղ են բերել (451թ.) Ավարայրից վերադարձող զորքերը։
Միջին դարերում Անգեղակոթը Սյունիքի հոգևոր ու մշակութային, ապա նաև՝ վարչական կենտրոններից էր։ 16-17-րդ դարերում այն մելիքանիստ էր, նույնիսկ անվանվում էր գյուղաքաղաք։ Այստեղ ընդօրինակվել են ավետարաններ, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, բազմաթիվ ձեռագրեր, այստեղ է գործել նշանավոր Շմավոն Անգեղակոթցի վարդապետը։ Անգեղակոթում 1699թ. հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Իրայել Օրու գլխավորությամբ կայացել է Անգեղակոթի ժողովը։
Անգեղակոթը 1750-ական թվականներից անկում է ապրել, իսկ 1797թ. Աղու-Մահմեդ խանի երկրորդ արշավանքից հետո դատարկվում է։ Վերաբնակեցվում է 1828-30թթ.՝ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ շրջաններից (հիմնականում Ղարաքյավշան գյուղից) գաղթած հայ բնակիչներով, որոնք հիմնում են նոր Անգեղակոթը։ 1930-ական թվականներին Անգեղակոթից մի քանի տասնյակ ընտանիքներ տեղափոխվել և բնակություն են հաստատել Շաքի, Սպանդարյան և Սառնակունք գյուղերում։
Անգեղակոթում են ծնվել գիտությունների դոկտորներ՝ Վահան Բադալյանը, Տիգրան Մովսիսյանը, ՀՀ գյուղնախարար Գևորգ Ստեփանյանը և ծանրամարտի օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն Օգսեն Միրզոյանը։
Միջին դարերում Անգեղակոթը Սյունիքի հոգևոր ու մշակութային, ապա նաև՝ վարչական կենտրոններից էր։ 16-17-րդ դարերում այն մելիքանիստ էր, նույնիսկ անվանվում էր գյուղաքաղաք։ Այստեղ ընդօրինակվել են ավետարաններ, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, բազմաթիվ ձեռագրեր, այստեղ է գործել նշանավոր Շմավոն Անգեղակոթցի վարդապետը։ Անգեղակոթում 1699թ. հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Իրայել Օրու գլխավորությամբ կայացել է Անգեղակոթի ժողովը։
Անգեղակոթը 1750-ական թվականներից անկում է ապրել, իսկ 1797թ. Աղու-Մահմեդ խանի երկրորդ արշավանքից հետո դատարկվում է։ Վերաբնակեցվում է 1828-30թթ.՝ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ շրջաններից (հիմնականում Ղարաքյավշան գյուղից) գաղթած հայ բնակիչներով, որոնք հիմնում են նոր Անգեղակոթը։ 1930-ական թվականներին Անգեղակոթից մի քանի տասնյակ ընտանիքներ տեղափոխվել և բնակություն են հաստատել Շաքի, Սպանդարյան և Սառնակունք գյուղերում։
Անգեղակոթում են ծնվել գիտությունների դոկտորներ՝ Վահան Բադալյանը, Տիգրան Մովսիսյանը, ՀՀ գյուղնախարար Գևորգ Ստեփանյանը և ծանրամարտի օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն Օգսեն Միրզոյանը։
Տնտեսությունը
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 532 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2011թ. հունվարի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 1149 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 2068 գլուխ,
- խոզեր` 149 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 234:
Համայնքում 2010թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 105 հա աշնանացան:
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 532 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2011թ. հունվարի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 1149 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 2068 գլուխ,
- խոզեր` 149 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 234:
Համայնքում 2010թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 105 հա աշնանացան:
Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 9851 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 9244 հա, որից`
- վարելահող` 1513 հա, բազմամյա տնկարկ` 12 հա, խոտհարք` 2 հա, արոտ` 2559 հա, այլ հողատեսք`5158 հա
- բնակավայրերի հողեր` 292 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 17 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`17 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 33 հա,
- անտառային հողեր` 173 հա, որից անտառածածկ` 145 հա
- ջրային հողեր` 75 հա
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 9244 հա, որից`
- վարելահող` 1513 հա, բազմամյա տնկարկ` 12 հա, խոտհարք` 2 հա, արոտ` 2559 հա, այլ հողատեսք`5158 հա
- բնակավայրերի հողեր` 292 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 17 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`17 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 33 հա,
- անտառային հողեր` 173 հա, որից անտառածածկ` 145 հա
- ջրային հողեր` 75 հա
Հուշարձանները վտանգված են
Հին աշխարհի երևույթներից մեկը կլիներ ավան-Անգեղակոթը, եթե այն մնար իր պատմական տեղում ու գոյատևեր իսկական անգեղակոթցիներով: Սակայն այսօր` մեր օրերում ինչը և ինչպես կարելի է ներկայացնել Անգեղակոթը և ժամանակակից անգեղակոթցուն այնքան էլ հեշտ չէ:
Պատմական Անգեղակոթը իր նիստ ու կացով, իր մեծատուն մելիքներով, և որպես ավան-Անգեղակոթ մնաց 1810 թվականի ետևում, և նույն թվականից մինչև 1828 թվականը` այսինքն 18 տարի այնտեղ դարձել է ամայի և միայն քամին էր սուրում, կարծես ողբալով ավան-Անգեղակոթի կործանումը: Մեզ մնում է միայն խոսել այսօրվա Անգեղակոթի մասին, որի բնակիչները ներգաղթել են Պարսկաստանի Կարաքյովշան բնակավայրից, որոնք թվով 200 ընտանիք եկան և տեղավորվեցին այժմյան Անգեղակոթում, որը մի քարքարոտ հողազուրկ և ջրազուրկ վայր էր: Դա պատահեց 1828 թվականին, և պատմական Անգեղակոթը իր հուշարձան-կոթողներով, իր եկեղեցիներով, վերջապես իր հուշահամալիրներով, մնաց ստեղծվող գյուղից դուրս, և ժամանակը նրա վրա շերտեր կազմեց: Ուստի պատմական Անգեղակոթը կմնա որպես պատմություն պեղողների և հնագետների համար, իհարկե, եթե հասցնի, քանի որ 1928 թվականից որակը փոխած անգեղակոթցին, պատմական արժեքը չհասկանալով, այն բազմաթիվ հուշարձան-կոթողները վերածում է քարհանքների, որից անտարբերորեն քար քամում, իսկ քարից էլ փող... Ու պետական մարմիններն էլ ինչ, իհարկե այս ամենի վրա աչք են փակում, քանի որ հուշարձաններից ինչ օգուտ, իսկ քարհանքը ահռելի հարկեր է բերում նրանց, նրանք էլ որպես "մարդ" հասկանում են ու իրար մեջ պայմանավորվելով ապրում: Հա, այս ամենի հետ մի քիչ կապ ունեցող մի ցավալի պատմություն էլ. պատկերացնում եք Հայաստանի ներսում գտնվող արժեքները բուլդոզերով խոշտանգվում են ու վերացվում, իսկ հնագետները, այսինքն հուշարձանի և մշակույթի պաշտպանները "անձնազոհ" պայքար են մղում Նախիջևանի խաչքարերի վերացման, Ջավախքի եկեղեցիների: "Այո', ճշմարիտ է, սա վանդալիզմ է , բայց, պարոնա'յք ում ենք խաբում, եթե ոչ ինքներս մեզ, բա մեր հայրենակից վանդալների մասին ով պետք է խոսի, չէ որ պատմական Անգեղակոթը իրենից մի հուշահամալիր էր ներկայացնում մինչ այդ չարաբաստիկ քարհանքների գործելը:
Փ. Յան
Monday, May 2, 2011
The sanctuary of St Vardan the General
As it is known in 451 on the bank of Tghmut river on the field called Avarayr Vardan Mamikonyan with his Armenian army has combated with the Persian Hazkert 2nd Shah. The aim of the war was to protect the Christian faith.
Because Armenia was the first nation to adopt Christianity as a state religion, an event traditionally dated to AD 301.The battle is now well-known in the history as a battle of Avarayr.
According to the folklore the wounded General Vardan Mamikonyan has died in Angeghakot village where he was buried. The burial place is sanctuary for people. Every year in summer times a week before Vardavar festival people sacrifice in honor to the General.
Because Armenia was the first nation to adopt Christianity as a state religion, an event traditionally dated to AD 301.The battle is now well-known in the history as a battle of Avarayr.
According to the folklore the wounded General Vardan Mamikonyan has died in Angeghakot village where he was buried. The burial place is sanctuary for people. Every year in summer times a week before Vardavar festival people sacrifice in honor to the General.
Sunday, May 1, 2011
Անգեղակոթի աշխարհագրական դիրքը
ՀՀ հնագույն և նշանավոր գյուղերից է` Սիսիանից 14 կմ հեռավորությամբ, հյուսիսարևմտյան հատվածում, Որոտան գետի ձախ ափին, փռված մոնոլիտ ժայռերի հարթ գոտում:
Անգեղակոթը շրջապատված է լեռնային ռելիեֆի կոնաձև բարձունքներով և քարակարկառներով: Հարավային մասից այն շրջապատված է Սալվարդի, Այրիսարի շարունակությունը կազմող Ներքին Ղուզայի և Վերին Ղուզայի լեռնաբազուկներով, իսկ գյուղի հյուսիսային մասը` Իշխանասարի և նրա Բայրամթափա և Ջաղջաղ կոչվող լեռնաբազուկներով, որտեղ բարձրաչափի սլաքը անցնում է 2000-ից: Գյուղի հյուսիսարևմտյան մասում է գտնվում ահռելի Քոթանթափա լեռնաբլուրը, որը նման է ձիու թամբի: Այդ լեռնաբազուկները գյուղը կապում են հարևան Վայքի շրջանի և Նախիջևանի Ինքնավար հանրապետության հետ:
Անգեղակոթ գյուղի հարավային մասով` Որոտանի կիրճով “Վերևի Գյունեյից” “Ցածի Գյունեյն է” հոսում Որոտան գետը: Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համակարգի շինարարության ընթացքում Անգեղակոթի հարավում, հարևան Բալաք գյուղի դիմաց, “Ցածի Գյունեյի” տարածքում ստեղծվել է ջրամբար, որի ջրատարողությունը 3,5 միլիոն խորանարդ մետր:
Ангехакот
Ангехакот—село в марзе Сюник (Армения). Село расположено в 40 км к западу от Гориса на трассе Ереван—Горис.
Раньше село было крупным автомобильным узлом, так как от села отходит трасса на Нахиджеван, которая является самым быстрым способом попадания из Азербайджана в Нахичеваньскую Автономную Республику. Но в связи с армяно-азербайджанским конфликтом и навязанной Азербайджаном с 1988 года блокадой Армении по участку трассы Ангекахот—Нахиджеван до армяно-азербайджанской границы, которое расположено на перевале Биченакском (2346 м) курсирует транспорт лишь в три села (Шахат, Барцраван и Балак), а также военный приграничный транспорт, который патрулирует данный участок границы. Граница естественно закрыта и никакого движения через неё нет.
Село расположено на левом берегу реки Воротан у Шамского водохранилища.
На север идёт трасса на Ереван, ближайшее село — Спандарян расположено в 7 км. На восток идёт трасса на Горис, Капан, НКР и Иран, а ближайшее село — Шаки расположено в 7 км. К югу расположено Шамское водохранилище на реке Воротан.
На западе расположена трасса на Шахбуз и Нахиджеван, но гражданские машины курсируют лишь до села Шагат, которое расположено в 4 км. В Шагате находится развилка к селу Балак, расположенному на противоположном от Ангехакота береге водохранилища, и к высокогорному селу Барцраван.
С целью строительства нового газопровода Каджаран-Сисиан-Ангехакот-Джермук-Арарат (вторая часть газопровода Иран-Армения) протяженностью 197,4 км компания "АрмРосгазпром" импортировала в Армению первую партию труб диаметром 720 мм.
***
На надгробных памятниках села Ангехакот встречаются сцены охоты: охотник на коне, держащий в правой руке сокола, а в левой— кубок. Там же изображены олень, лошадь и разные птицы, находящиеся в процессе движения.
***
В апреле 1699 года под руководством выдающегося политического деятеля Исраэла Ори состоялось собрание армянских меликов (князей), принявшее обращение к русскому двору: «Наши помыслы о том, чтобы всем нам быть слугами твоего великого царства».
***
В местечке Годедзор, близ села было обнаружено древнее поселение, относящееся к эпохе энеолита, а именно, к временному промежутку первой половины V — первой половины IV тыс. до н. э., по мнению ученых, занимало площадь в 15 га.
Найдены материалы, присущие убейдской культуре, что свидетельствует о тесном продолжительном контакте с жителями Армянского нагорья и Северной Месопотамии. Этот памятник, свидетельствующий о пребывании «убейдцев» — единственный в своем роде в регионе Южного Кавказа, обнаруженный на высоте 1800 м от уровня моря.
В Годедзоре найдено большое количество убейдской расписной керамики, параллели которой встречаются в Южном и Северном Двуречье. Возможно, считают ученые, «убейдцы» здесь основали маленькую купеческую факторию. Так или иначе, находка археологов поможет заполнить лакуны древних эпох и цивилизаций документальными подтверждениями.
Subscribe to:
Posts (Atom)


.jpg)


