Thursday, June 7, 2012

Քարահունջ – Stonehenge


 Քարահունջ-ն ընդամենը Հայաստանի ու Արցախի մի քանի բնակավայրերի անվանում է և ունի դեռևս քսաներորդ դարի սկզբին առաջադրված անթերի ստուգաբանություն: Այս մեգալիթյան հուշարձանը Քարահունջ կոչելու ոչ մի պատմական հիմք չունենք, ուստի Stonehenge-ի անվան հետ համեմատելն անիմաստ է: 1890-ականներին վկայված Ղոշուն-դաշ-ից ավելի հին ու հավաստի անվանում գիտությանը հայտնի չէբայց և հստակորեն ընդգծում եմ, որ չի կարելի նման երիտասարդ ու զուտ նկարագրական անվան հիման վրա հայտարարել, թե այդ հուշարձանը թուրքական կարող է համարվել: Կասկածից դուրս է, որ Հայկական լեռնաշխարի մարդաբանական ու մշակութային միակ ժառանգները հայերն են, և հայալեզու տարրը Հայկական լեռնաշխարհում է ավելի քան 3.500 տարի, մինչդեռ թուրքերն ընդամենը մեկ հազարամյակի ընթացքում են այս տարածքում հայտնվել: Ի՞նչ առնչություն կարող են նրանք ունենալ ամենաքիչը 3-4.000 տարվա հնության մեգալիթյան հուշարձանի և, առհասարակ, Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության  հետԲացարձակապես ո՛չ մի: Եթե հարևան գյուղերի թուրք խաշնարածներն այն տեսել են ու անվանել  Ղոշուն-դաշ, մի՞թե դրանով այն դարձավ  թուրքական: Տեսականորեն հնարավոր է, որ հայերը կառուցած լինեն այդ հուշարձանը կամ այն որևէ կերպ առնչվի հայոց մշակույթի հետ (թեև պետք է հասկանալ, որ առայժմ համապատասխան ոչ մի փաստ չունենք նման բան պնդելու համար), սակայն թուրքական մասնակցությունը պարզապես Բ Ա Ց Ա Ռ Վ ՈՒ Մ է: Նույն կերպ՝  Göbekli-Tepe-ն իր այս թուրքական անվամբ կոչելով թուրքական չի դառնում, ինչպես որ թուրքական չեն դառնում Boğazköy թուրքական բնակավայրի անվամբ հայտնի խեթական հնավայրն ու այնտեղ գտնված սեպագիր թանկարժեք ժառանգությունը:
 Զորաց-քարեր-ն էլ արժեք չունի, քանի որ այն սոսկ Ղոշուն-դաշ-ի թարգմանությունն է: Եթե հավաստի է այն տեղեկությունը, թե շրջակա  հայ բնակիչները հուշարձանը կոչում են Ցից-քարեր, ապա գուցե կարելի է հենց այդպես էլ անվանել: Ճիշտ է, Ղոշուն-դաշ-ն ավելի հնում է վկայվածայդուհանդերձ՝  երկուսն էլ զուտ պարզունակ նկարագրական ժողովրդական անվանումներ են, ու դրանցից ոչ մեկն էլ չի կարող հին ու  «օրիգինալ» համարվել. ուստի, եթե ստիպված ենք պայմանականորեն մի բան ընտրելու, ապա ինչու՞ ընտրենք թուրքականը՝ սոսկ այն հիմունքով, որ այն վկայված է 1890-ականներից, իսկ  Ցից-քարերը՝ ավելի ուշ:
Այն իսկապես ուշագրավ հուշարձան է և դեռ սպասում է իր անկանխակալ հետազոտողներին
2008  թվականի ամռանըերբ ես Հայագիտական արշավային դասընթացներիս նախապատրաստական աշխատանքներով էի զբաղված, ձեռքս ընկավ մի գունավոր հայերեն-անգլերեն ատլաս՝ Գ. Բեգլարյան,  «Ատլաս Հայաստանի և հարակից երկրների», Երևան, «Նոյյան Տապան», 2007: Դեռ այդ տարիներին Քարահունջ – Stonehenge  առնչակցությունը բավականաչափ տարածված էր ՀայաստանումԱյդ մասին վստահորեն խոսում էին փողոցումհեռուստատեսային հաղորդումներում, համացանցումՈՒստի, ատլասը տեսնելովառաջին հերթին մտքովս անցավ ստուգելթե այնտեղ ինչպես է ներկայացված այդ մեգալիթյան հուշարձանը: Գտա հետևյալը.
«Զորաց Քարեր» կամ «Քարահունջ»՝ հնագույն աստղադիտարան (Ք.Ա. VII  հզրմ.).  «Zorats Karer» or «Karahunj» (Stonehanj) – Ancient observatory (VII mln B.C.). Ինձ զարմացրեց ոչ այնքան Stonehenge-ի գրության նման ձևը՝ Stonehanj, որքան այն, որ այս հուշարձանի կեղծ՝ Քարահունջ անունը և դրա համադրումը Stonehenge-ի հետ արդեն սկսել են արտացոլվել տեղեկատու գրականության մեջ:
Քարահունջ-ի «տեսության» քննադատությամբ վերջերս հեռուստատեսությամբ հանդես են եկել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը՝ հայտնի հնագետ Պավել Ավետիսյանըև հայ ժողովրդի պատմության ու դիցաբանության լավագույն մասնագետներից մեկը՝ Արմեն Պետրոսյանը: Ավելի վաղ նույն գիտնականները, ինչպես նաև հնագետ Ռուբեն Բադալյանը, հարցազրույց են տվել «Голос Армении» թերթում (2004, 142, դեկտ. 23, Арис Казинян),  որտեղ Արմեն Պետրոսյանը ցույց է տվելոր Քարահունջ գյուղանունը կապ չունի քննվող մեգալիթյան հուշարձանի հետև մատնանշել է այդ տեղանվան գիտական ստուգաբանությունըըստ Մարգարյանի (1988. 129).  քարունջ «տակ»:  Ավելացնեմոր այդ ստուգաբանությունը առաջադրվել է դեռևս քսաներորդ դարի սկզբում ՀՀյուբշմանի կողմից (1904),  արտացոլվել է հանրահայտ «Տեղանունների բառարանում» (ՀայՏեղԲառ 5, 2001. 315a, 334c)  և հանգամանորեն քննվել է տողերիս հեղինակի կողմից (Martirosyan 2010. 640, 814-815, 815182):
Գորիսեցի լեզվաբան Մհեր Քումունցի  Սյունիքի մի քանի տեղանունների ստուգաբանությանը նվիրված իր անտիպ հոդվածում,  Հյուբշմանից ու մյուսներից անկախ, ներկայացնում է Քարահունջ տեղանվան այդ նույն ճիշտ ստուգաբանությունը:  Քարահունջի «տեսությունը», որ սկիզբ է առել Էլմա Պարսամյանի և Պարիս Հերունու հետազոտություններով, նոր թափ առավ Վաչագան Վահրադյանի ելույթներից ու CNN-ի հայտնի հաղորդումից հետո (տես §§ 2-4): Քանի որ այս «տեսությունը» սպառնում է ընդլայնվել ու իր մեջ ներառել նորանոր տարրեր (Պորտասար ևն, տես § 4.3), և քանի որ այս «տեսության» մեջ վճռորոշ դեր է խաղում ՔարահունջStonehenge լեզվական առնչակցությունը, իսկ այս հայկական տեղանվան հարյուրամյա գիտական ստուգաբանությունը շարունակում է մնալ ստվերում, ապա լեզվաբանական միջամտության անհրաժեշտությունը դարձել է ակնհայտ

Հրաչ Մարտիրոսյանի հոդվածը համառոտ