Sunday, May 1, 2011

Անգեղակոթի աշխարհագրական դիրքը

ՀՀ հնագույն և նշանավոր գյուղերից էՍիսիանից 14 կմ հեռավորությամբհյուսիսարևմտյան հատվածում, Որոտան գետի ձախ ափին, փռված մոնոլիտ ժայռերի հարթ գոտում:
Անգեղակոթը շրջապատված է լեռնային ռելիեֆի կոնաձև բարձունքներով և քարակարկառներով: Հարավային մասից այն շրջապատված է Սալվարդի, Այրիսարի շարունակությունը կազմող Ներքին Ղուզայի և Վերին Ղուզայի լեռնաբազուկներով, իսկ գյուղի հյուսիսային մասը` Իշխանասարի և նրա Բայրամթափա և Ջաղջաղ կոչվող լեռնաբազուկներով, որտեղ բարձրաչափի սլաքը անցնում է 2000-ից: Գյուղի հյուսիսարևմտյան մասում է գտնվում ահռելի Քոթանթափա լեռնաբլուրը, որը նման է ձիու թամբի: Այդ լեռնաբազուկները գյուղը կապում են հարևան Վայքի շրջանի և Նախիջևանի Ինքնավար հանրապետության հետ:
Անգեղակոթ գյուղի հարավային մասով` Որոտանի կիրճով “Վերևի Գյունեյից” “Ցածի Գյունեյն է” հոսում Որոտան գետը: Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համակարգի շինարարության ընթացքում Անգեղակոթի հարավում, հարևան Բալաք գյուղի դիմաց, “Ցածի Գյունեյի” տարածքում ստեղծվել է ջրամբար, որի ջրատարողությունը 3,5 միլիոն խորանարդ մետր:

No comments:

Post a Comment